Ուսանողների փոխանակում

 

 

Օգոստոսի 19-29-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կիրականացնեն «Ուսանողների փոխանակություն» ծրագիրը։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի 12 ուսանող կայցելի Կիև, իսկ Դրագոմանովի անվան Կիևի ազգային մանկավարժական համալսարանի 9 ուսանող կժամանի Երևան։ Ուսանողները կծանոթանան Ուկրաինայի և Հայաստանի կրթական համակարգերին, կապեր կհաստատեն Կիևում և Երևանում գործող երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների հետ, կիրականացնեն փորձի փոխանակում` ձեռք բերելով նոր գիտելիքներ, ձևավորելով նոր ուսանողական, մասնագիտական կապեր: Ուսանողները կայցելեն նաև Հայաստանի և Ուկրաինայի տեսարժան վայրեր։

Փոխանակման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: