Ճանաչողական ուխտագնացություն

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը հուլիսի 1-3-ն իրականացնում են «Այցելություն Արցախ» խորագրով ճանաչողական ուխտագնացություն։ Այն մանկավարժական համալսարանի ուսանողներին, ովքեր առիթ չեն ունեցել լինելու Արցախում հնարավորություն է տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ, ծանոթանալ Արցախի պատմամշակութային հուշարձաններին, լինել թանգարաններում: Ուխտագնացության մասնակիցները կծանոթանան նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, կհանդիպեն այդտեղ գործող երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ուխտագնացությանը կմասնակցի բուհի տարբեր ֆակուլտետների շուրջ 50 ուսանող։