Արժեւորում են ընթերցանությունը

 

 

Հուլիսի 6-ին ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնում «Ընթերցանության արժեւորումը սերնդափոխության համատեքստում» ծրագրի շրջանակներում քննարկում անցկացվեց Սյունիքի մարզային կենտրոնի կամավորների եւ միջին ու ավագ տարիքի ներկայացուցիչների հետ: Ծրագրի հատուկ հյուրերն էին Կապանի էլեկտրոնային գրադարանի աշխատակիցները, իրավաբան, փաստաբան Աշոտ Հայրումյանը, Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների մոտ սեր եւ հետաքրքրություն առաջացնել ընթերցանության նկատմամբ, ինչպես նաեւ տարբեր տարիքային խմբերի մոտ բացահայտել գրքի արժեւորման առանձնահատկությունները:  Քննարկման ընթացքում երիտասարդները նախ ներկայացրին իրենց տեսակետները գրքի եւ ընթերցանություն վերաբերյալ՝ խոսելով նաեւ այն մասին, թե ինչպես է ժամանակակից կյանքը փոխում գրքի հանդեպ վերաբերմունքը: Այնուհետեւ ավագ սերնդի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին երիտասարդներին: Հարց ու պատասխանից հետո խոսքը տրվեց մեծերին, ինչն ավելի  թեժացրեց եւ հետաքրքիր դարձրեց քննարկումը:

 Հանդիպման ավարտին յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր ընթերցած վերջին գիրքը եւ ամենասիրելի մեջբերումն այդ գրքից: