ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնում ավարտվեցին անգլերենի դասընթացները

 

 

Մայիսի 22-ից հունիսի 26-ը ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնում անցկացվեցին անգլերենի անվճար դասընթացներ: Պարապմունքների արդյունքում մասնակիցները ծանոթացան, որոշներն էլ վերհիշեցին անգլերենի ժամանակաձեւերը, անկանոն եւ կանոնավոր բայերը, նոր բառեր սովորեցին, ինչպես նաեւ զարգացրին անգլերենով հաղորդակցվելու հմտությունները: Հունիսի 26-ին՝ վերջին պարապմունքի ընթացքում, դասընթացի 20 մասնակիցներին տրվել է թեստային աշխատանք, որտեղ ներառված էին բոլոր պարապմունքներին ուսումնասիրած թեմաները: