Երեխաները՝ Նախագահի նստավայրում

 

 

«Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական հասարակական կազմակերպությունը երկու օրերի ընթացքում ՀՀ Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպել է հանդիսություններ զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար։ Մայրաքաղաքից, հանրապետության մարզերից և Արցախից շուրջ 1000 երեխաների համար ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։