Ամանորը` ապագա մանկավարժների հետ

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ամանորյա տոների կապակցությամբ անակնկալներ է մատուցում բոլոր բուհերի ուսանողներին: Դեկտեմբերի 28-ին «Գիզա ակումբում» «Ամանորյա դիմակահանդես» կազմակերպվեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի շուրջ 400 ուսանողի համար: Կեսօրից մեկնարկած տոնական դիմակահանդեսը շարունակվեց մինչև ուշ երեկո: Երգ, պար, ասմունք, հումոր, խաղային մրցույթներ. այս ամենին կարելի էր հաղորդակից դառնալ ամանորյա ուրախ դիմակահանդեսի ընթացքում: Միջոցառմանը հատուկ շքեղություն հաղորդեց Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի կազմակերպած համերգային ծրագիրը, որի ժամանակ իրենց կատարումներով հանդես եկան բուհի շնորհաշատ ուսանողները: Ավանդական դարձած այս միջոցառման նպատակն է համալսարանում սովորող հասարակական բարձր ակտիվություն և առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին ընդգրկել մշակութային, հոգևոր հայրենասիրական միջոցառումների կազմակերպման գործում, ինչը մշտապես խրախուսվում է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից:


Դիտել բոլոր նկարները>>>