Balloon Fiesta և երազանքների իրականացում

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հունիսի 11-ին Հյուսիսային պողոտայում անցկացրեց «Բալուն ֆիեստա» (Balloon Fiesta)՝ «Փուչիկների ֆիեստա» ծրագիրը, որին մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ մայրաքաղաքից և մարզերից: Միջոցառման մասնակիցները երկինք բաց թողեցին հազարավոր գունավոր փուչիկներ՝ դրանց վրա գրելով իրենց ամենանվիրական երազանքները: Միջոցառումն ուղեկցվում էր համերգային ծրագրով: Իրենց կատարումներով հանդես եկան պետական և ոչ պետական բուհերի շնորհալի ուսանողներ: Անցկացվեցին տարաբնույթ մրցույթներ, որոնց հաղթողները պարգևատրվեցին: Ծրագիրն ամենամյա է, և ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, միջոցառման նպատակն է համախմբել Երևանի և մարզերի երիտասարդներին: «Բալուն ֆիեստաներ անցկացվում են ամբողջ աշխարհում: Նման միջոցառումները նաև հնարավորություն են ընձեռում երիտասարդներին ավելի հետաքրքիր ու բովանդակալի անցկացնել իրենց ազատ ժամանցը»,-նշեց Կարեն Ավագյանը: