Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար

 

 


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 5-6-ը Ծաղկաձորի երիտասադրական կենտրոնում անցկացվեց «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար» ծրագիրը: Նման ծրագիր Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ: Իր բնույթով աննախադեպ այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիկտասարդական հիմնադրամի Առողջ ապրելակերպի ծրագրերի շրջանակներում: «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար» ծրագրին հիմնադրամի ծաղկաձորյան կենտրոնում մասնակցեցին 7-14 տարեկան դիաբետով հիվանդ 35 երեխաներ և նրանց հետևող բժիշկներ: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նպատակ ունի երեխաներին և նրանց խնամող ծնոնղերին կտրել առօրյա հոգսերից, նրանց տալ հնարավորություն վայելել ծաղկաձորյան բնությունն ու մաքուր օդը: Հանգիստը համատեղվիեց նաև բժիշկների հետ հանդիպումներով: Այդ ընթացքում երեխաներին ու նրանց ծնողներին տրվեցին գործնական հմտություններ, գիտելիքներ, հանդիպումների ժամանակ բժիշկները վարեցին ուսուցողական զրույցներ, որոնց ընթացքում ճամբարի մասնակիցներին մատուցվեց անհրաժեշտ և մատչելի ինֆորմացիա տարբեր իրավիճակներում երեխաների ճիշտ դրսևորման, նախընտրելի վարքագծի, սեփական սննդային ռացիոնին ճիշտ հետևելու և սեփական առողջությունը չվնասելու մասին:
Երկօրյա ճամբարի ընթացքում երեխաներին ուսուցանվեց նաև, թե ինչպես ինքնուրույն հետևեն իրենց առողջականվիճակին, ինչպես դրսևորեն իրենց առանձնահատուկ պայմաններում և ինչպես ճիշտ սնվեն: Քննարկումները բավականին թեժ էին ու բովանդակալից: Երեխաներն ակտիվորեն հանդես էին գալիս առաջարկություններով: Օրինակ` նրանցից մեկն առաջարկեց ստեղծել մի էլեկտրոնային խումբ, որտեղ կգրանցվեն ինքն ու իր ընկերները և ինտերնետի միջոցով կկարողանան միմյանց հետ փոխանակվել անհրաժեշտ տեղեկություններով: Երեխաները հարցեր ուղղեցին նաև բժիշկներին: Օրինակ` նրանցից շատերին հետաքրքրում էր` կարելի է ծամոն ծամել, թե ոչ և այլն: Ուստի իր բնույթով աննախադեպ այս ծրագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նպաստեց, որպեսզի անհրաժեշտ ինֆորմացիան անմիջապես հասնի անձամբ երեխաներին և նրանց ծնողներին: Ծրագրի հիմնական նպատակն է երեխաների և նրանց ծնողների շրջանում ձևավորել որոշակի վերաբերմունք շաքարային դիաբետի նկատմամբ, այն է` դիաբետին վերաբերվել ոչ թե իբրև հիվանդության, այլ` իբրև կենսակերպի: Քանի որ այս գաղափարի արմատավորումը միայն թույլ կտա երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակություն և չօտարվել շրջապատից ու իրենց հասակակիցներից: