Լողի պարապմուքներ՝ ֆիզկուլտ դասաժամերին

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողական խորհուրդը 2013-14 ուսումնական տարվա մեկնարկից իրականացնում են «ՀՊՄՀ 1-ին կուրսի  ուսանողների լող» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում համալսարանում սովորող 1-ին կուրսի շուրջ 800 ուսանողների հնարավորություն է տրվում ֆիզիկական կուլտուրայի դասաժամերի ընթացքում կազմակերպել նաև լողի պարապմունքներ: Դրանք կամրապնդեն ուսանողների առողջությունը, հնարավորություն կտան նրանց ավելի հետաքրքիր և արդյունավետ կազմակերպելու ֆիզիկական կուլտուրայի դասերը:

Լողի պարապմունքները կշարունակվեն մինչև 2013 թվականի ավարտը։