Միջբուհական գիտաժողով. քննարկվում են մանկավարժական խնդիրներ

 

 

Նոյեմբերի 29-ին մեկնարկում է «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով եռօրյա միջբուհական գիտաժողովը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի ուսանողական գիտական ընկերությունը, բուհի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը։

Գիտաժողովի նպատակն է՝ նպաստել սովորողների գիտական ներուժի բացահայտմանը, խթանել համագործակցությունը հայաստանյան  բուհերի միջև, հնարավորություն տալ ֆորմալ և ոչ ֆորմալ միջավայրում քննարկելու ուսանողներին և մանկավարժական հանրությանը հուզող փոփոխությունները:

Կկայանան քննարկումներ լեզուների դասավանդման մեթոդիկայի, մանկավարժության և հոգեբանության վերաբերյալ։

Գիտաժողովի նյութերը հետագայում կհրատարակվեն առանձին ժողովածուով, ինչը կարող է ծառայել որպես ուսումնական նյութ, ինչպես նաև օգտագործվել ուսանողների ավարտական աշխատանքներում, մագիստրոսական թեզերում և ասպիրանտների ու հայցորդների թեկնածուական ատենախոսություններում: